ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հավկիթները ժողովելու ժամանակը

Հավկիթները ժողովելու ժամանակը
02.09.2008 | 00:00

«ԱՎԱՐԱՌՈՒԹՅՈՒՆ»
Որպես կանոն՝ այդ ժամանակն ամառվա վերջն է, որին, բնության նախասահմանած հարգուկարգով, հաջորդում է աշունը, որը հայտնի է որպես ճտերը հաշվելու ժամանակ։ Քաղաքական ամռան վերջին զարգացումներն ու աշնանամուտի առաջին խմորումները եկան հաստատելու, որ իշխանական բուրգում եղանակ ստեղծող «թուխսերն» իրենց գործն արել-պրծել են ու հիմա սպասում են առաջին աղվափետուր ճտերի լույս աշխարհ գալուն։ Դրանցից առաջինը, որի «փետրավորման» գործընթացը սկսվեց ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի մանդատաթողությամբ և ավարտվեց վերջինիս հարազատ եղբայր Հովիկ Աբրահամյանի մանդատօծումով, այս պահին գլորվում է դեպի վերջնական հանգուցալուծում։ Այստեղ, սակայն, մի մեծ բարդություն կա, ինչը, փաստորեն, աչքաթող էին արել բոլոր «հավկիթները» մեկ զամբյուղի մեջ տեղավորելու գործում մրցակից չունեցող պալատական «թուխսերը»։ Խնդիրն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն է, որի աթոռի շուրջ էլ խմորվեց «փետրաթափության» այս ամբողջ «կաշ-կալամաշը»։ Նախնական հաշվարկը, թե Թորոսյանն առանց ընդվզելու սուսուփուս հրաժարական կտա և, որպես փոխհատուցում իր խոնարհ կեցվածքի, դեսպանի կարգավիճակով կտեղափոխվի Ֆրանսիայի մայրաքաղաք՝ Էյֆելյան աշտարակի սրճարաններից մեկում ամեն Աստծո օր վայելելով Փարիզի շենշող առավոտը, չարդարացրեց իրեն։ Խորհրդարանի խոսնակը շատ ավելի պինդ «կոճղ» դուրս եկավ, քան վերևներում կարող էին ենթադրել։ Մեր տվյալներով՝ այսօր էլ «կպած» փորձում են համոզել նրան «քարը փեշից թափել» ու բարեկամաբար զիջել աթոռը նորընծա պատգամավոր Հովիկ Աբրահամյանին, սակայն ապարդյուն։ Հրաժարական տալու փոխարեն Թորոսյանն ակտիվ խորհրդակցությունների մեջ է քաղաքական տարբեր ուժերի հետ և փորձում է հասնել այն բանին, որ սեպտեմբերի 8-ի ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրը խոսնակի փոփոխության հարց չմտնի օրակարգ ( ենթադրություններ կան, որ եթե հաջողվի հարցը սառեցնել, ՀՀԿ-ն այս խնդրով գործկոմի նիստ այլևս չի հրավիրի՝ Սերժ Սարգսյանի գերծանրաբեռնվածության պատճառով)։ Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, նա էլ ձեռքերը ծալած չի նստել և զբաղված է հարցն օրակարգ «խցկելու» համար ստորագրություններ հավաքելով։ Առայժմ, մեր տեղեկությունների համաձայն, հաջողվել է 20 ստորագրություն «պոկել», իսկ այդ «ավարով» պետության երկրորդ դեմք, պարզ է, չես տապալի։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5213

Մեկնաբանություններ